Четверг, 25.04.2024, 08:03
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Դու բարդ մարդ ես ու քեզ չե՞ն հասկանում: Կարդա սա

Ի սեր Աստծո, իմ հայ ժողովուրդ,թարգեք ձեր "ես շատ խորը մարդ եմ"-ներն ու "ինձ դժվար է բացահայտել"-ները: Ինչքա՞ն կարելի է :
Ինձ  (Իբրև թե ) շրջապատում են անհասկանալի,բարդ բնավորություններով ու "ներքինից հարցական" մարդիկ...  Արդեն սրտխառնոց է առաջանում այդ "ես բարդ մարդ եմ" բառակապակցությունից: Մի՞թե չեք հոգնում...
Ե՞րբ եք հասկանալու,որ իրոք բարդ մարդը չի բարձրաձայում իր բարդ լինելու մասին: Եթե պետք լինի` դա կնկատի դիմացինն ու ինքը կբարձրաձայնի դա : Ոչ մի ԻՐՈՔ  բարդ ու անհասկանալի   անձնավորություն դրա մասին ՉԻ խոսում:
Այդ դեպքում ո՞վքեր են իրենց "բարդ մարդ" հռչակողները: Կա միայն մի պատասխան` ձևականության ստրուկներ ու էլ ոչինչ: Այո,հենց ստրուկ,սեփական "ես"-ը ուրիշների "ես"-երից տարբերելու հիվանդությամբ տառապող ստրուկներ,որոնք գիշեր-ցերեկ ապրում  են "ուրիշ" լինելու մոլուցքով:


Ինչքա՞ն կարելի է: Թարգ տվեք այդ բառերին: Ի՞նչ եք կարծում, "Ես ահավո~ր բարդ մարդ եմ,ինձ երբեք ոչ ոք չի բացահայտել,ես ուրիշ եմ" նախադասությունը կրկնելով դուք կհամոզեք մարդկանց,որ դուք ուրի՞շ եք: Իրականում դուք հեգնական ժպիտ եք առաջացնում այն մարդկանց դեմքներին,որոնք գոնե մի քիչ մարդկային տեսակներից գլուխ են հանում: Ես ինքս չեմ կարող  լուրջ վերաբերվել այն մարդուն,ով իրեն հռչակում է "բարդ մարդ" :Դրանով նա լոկ ցույց է տալիս իր ոչ թե պարզ,այլ` պարզունակ լինելը:
Ես գիտեմ բարդ մարդկանց,այնպիսիներին,որոնք ոչ թե  իրենք են բարձրաձայնում բարդ լինելու մասին,այլ դու ինքդ ես հասկանում,որ նրանց` առաջին հայացքից թվացող պարզությունը կլանում է քեզ ու անհատակ է: Նրանք իրոք "խորն" են ու "ուրիշ" են:Իսկ դա պետք է ԶԳԱԼ ոչ թե բոլորին հայտարարել:
Ծիծաղելի է,գիտե՞ք: Ամեն երկրորդը իրեն "բարդ մարդ" է հռչակում ու հպարտանում է դրանով: Էդտեղ հպարտանալու ոչինչ չկա: Դա ուղղակի մարդկային տեսակ է,ամեն մարդ "խորը" չի ծնվում ու ինչքան էլ բարձր աղաղակեք ձեր "ուրիշ" լինելու մասին,դա ձեզ չի փրկի:
Կներեք,եթե իմ ` ստրուկի հետ համեմատությունը ձեզ վիրավորի,բայց դա էդպես է: Միգուցե կոպիտ,բայց` ճիշտ համեմատություն է:
Խնդրում եմ,թարգ տվեք ձեր կեղծ "խորությանն" ու գնահատեք պարզությունը: Հերիք խաղաք այդ զզվելի խաղը,դուք չեք պատկերացնի,թե  հասկացող մարդու համար ինչ պարզունակ ու անհետաքրքիր եք դառնում ձեր ամպագոռգոռ բառերով...
Հասկացեք բառերիս իմաստն ու ամենակարևորը` տողատակերը: Ու մինչ կվիրավորվեք ինձնից ձեզ`  ստրուկի հետ համեմատելու համար,նախ մտածեք, հետո նոր քար նետեք իմ ետևից:
Հարգանքներով` ձևական "բարդ ու խորը" մարդկանց կոմպլեքսների ստրուկ ու պարզունակ համարող, չափից դուրս պարզ,ծուռ նստող ու ուղիղն ասող` Սվետա Սարգսյան :)
Պարզ ու հասարակ եղեք!

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz