Հետաքրքիր բլոգ - Դեպի Աստված տանող ճանապարհը
Вторник, 06.12.2016, 11:14
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Դեպի Աստված տանող ճանապարհը

Մի մարդ գնում է մեծ ուսուցչի մոտ. - Ես ուզում եմ սիրել Աստծուն. ինձ ճանապարհ ցույց տուր, - ասում է նրան: Ուսուցիչը հարցնում է. - Ասա՛ ինձ` նախկինում սիրե՞լ ես որևէ մեկին: -Աշխարհիկ գործերը, սերն ու մյուս բաներն ինձ չեն հետաքրքրում. ես ուզում եմ Աստծուն նվիրվել: - Լա՛վ մտածիր, խնդրում եմ. սիրե՞լ ես թեկուզ մի կնոջ, թեկուզ մի երեխայի, գոնե ինչ-որ մեկին: Մարդը պատասխանում է. - Արդեն ասացի` ես կրոնասեր մարդ եմ, այլ ոչ թե սովորական աշխարհական, ես ոչ մեկին չեմ սիրում: Ինձ ցույց տուր դեպի Աստված տանող ճանապարհը: Ուսուցիչն սկսում է հեկեկալ, արցունքները հոսում են նրա աչքերից, և նա ասում է. - Այդ դեպքում ուզածդ անհնար բան է: Նախ` պետք է սիրես որևէ մեկին. դա առաջին աստիճանն է: Դու հարցնում ես վերջին աստիճանի մասին, երբ առաջինին դեռ ոտք չես դրել: Գնա՛ ու սիրիր մեկին:

Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz