Հետաքրքիր բլոգ - Դ-ով սկսվող անուններ
Вторник, 06.12.2016, 11:08
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Դ-ով սկսվող անուններ

ԴԱՎԻԹ - Եբր. David նունից, որ նշանակում է "գեղեցկատես” կամ "սիրեցյալ” /ՀԲ/: հայերի մեջ գործածական է անհիշելի ժամանակներից: Բիբլիական այս անունը տարածված է ոչ միայն քրիստոնյա ազգերի մեջ, այլև անցել է արաբներին Davud ձևով: Սրա փաղաքշական ձևերն են` Դավո, Դավթիկ, Տավո: Ունենք Դավթյան, Դավոյան ազգանունները:


ԴԱՎԹԱԿ - Դավիթ անվան փաղաքշական ձևերից մեկն է, որ անցյալում գործածական էր իբրև ինքնուրույն անձնանուն (ինչպես նաև՝ Դավթիկ, Դավթուկ անունները): Այժմ գրեթե մոռացված է:

ԴԵՐԵՆԻԿ - Հայ. դերեն նշանակում է "վանքի սան", "որդի վանաց": Հայերի մեջ բավական տարածված անուն է: Փաղաքշականն է Դերո, որից Դերոյան ազգանունը:


ԴԱՆԻԵԼ
- Եբր. Daniel անունն է: Հնագույն անձնանուններից է. գալիս է Աստվածաշնչից և տարածված է քրիստոնյա շատ ազգերի մեջ: Սրա փաղաքշական ձևերն են՝ Դանո, Դանուշ, Տանի, Տոնի /Լեռնային Ղարաբաղ/: Ունենք Դանիելյան ազգանունը:


ԴԻԱՆԱ - Լատ. Diana  բառից է: Հին հռոմեական դիցաբանության մեջ որսի և լուսնյակ գիշերների աստվածուհին է, որ համապատասխանում է հին հունական Արտեմիդե աստվածուհուն: Իբրև անձնանուն շատ տարածված է ռուսների մեջ /ստուգաբանում են իբրև "անմերձենալի”/: Մեր մեջ այս անունը մուտք է գործել վերջին տարիներին ռուսերենից: 


ԴԻՆԱ
- Ծագել է հուն. dina, dine, dineo բառերից, նշանակում է "աշխույժ”, "ճարպիկ”, "շարժուն”, "անդադրում”:


ԴՅՈՒՑԱԶՆ - Առաջացել է հայ. դյուցազն բառից, որ նշանակում է "ազնվազարմ", "հսկա". կազմված է դից "աստվածային" և ազն "ցեղ" բառերից: Հազվադեպ գործածվող անուն է:
 
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz