Среда, 24.04.2024, 21:23
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0

Չինգիզ-Խանը

Հիվանդ է խանը,մահամերձ հիվանդ.Նա պառկած է մետաքսե մահճի մեջ:
_Է~յ, վեզիր,_Հազիվ շշնջում է խանը,_Մահը մոտենում է.Հրամայում եմ, շրջապատեցեք քաղաքը` զորքով, զինված. պարիսպները, դարբասները, բուրգերն ու աշտարակները, բոլորը հսկեցեք, որ մահը ներս չսողա պալատս. Ամեն կողմերից` տանիքից, դռներից, պատուհաններից հսկեցեք արթուն, որ մահը ներս չսողոսկի. Դարա՛ն մտեք, որ եթե մահը գա` բռնեք, սպանեք…
Ասաց և եղավ:
_Վեզի՛ր, սուրս տուր ձեռքս, որ մահը գա, սիրտը խրեմ նրա…
Կատարում են հրամանը:
_Չեմ կարող վերցնել սուրս,ծանր է, դաշույնս տուր…
Եվ կատարում են հրամանը:
_Վեզի՛ր, թևս չի շարժվում, ով է բռնել իմ թևերս.
_Ո՛չ ոք, տեր իմ ,ո՞վ կհանդգնի բռնել աշխարհը տիրող բազուկները:
_Վեզի՛ր, մութն է, աչքերս չեն տեսնում, ով հանգցրեց ջահերը:
_Ո՛չ ոք, տեր իմ, ո՞վ կարող է խիզախել հանգցնել տիեզերական ապարանքի ջահերը:
_Վեզի՛ր, շունչ չկա, ո՞վ է նստել իմ կրծքիս և շունչս խլում,իսկույն կախեցեք այդ հանդգնողին…
_Տեր իմ, ո՞վ կարող է համարձակվել քեզ մոտենալ… ո՛չ ոք չկա..._պատասխանում է վեզիրը:
Քարե լռությունը ճնշում է ապարանքը:
<<Ես եմ, մահն եմ ձեռքերդ բռնել, խավարել աչքերդ, կրծքիդ նստել>>:
_Դուն ինչպե՞ս եկար,ավազա՛կ,ստահա՛կ._վերջին ուժերը հավաքած գոչում է խանը: Բայց ձեռները թուլացան բոլորովին և դաշույնը վայր ընկավ:
_Վեզի՛ր, մահս եկավ, ինչպես թողիք ,դավաճանություն, կաշառք…
<<Ես հեռվից չեմ եկել,_ասում է մահը,_ես միշք քո մեջն էի,քեզնից անբաժան. Երբ երիտասարդ էիր ու առույգ,դու էիր ինջ հաղթում, բայց ես մաքառելով ուժերդ  մաշեցի. Հիմա հաղթահարված ես դու, վերջին խոսքդ ասա և գնանք…
_Վեզի՛ր, հրամայում եմ իմ պետության բոլոր աղբյուրներն ու գետերը, ծովերն ու օվկիանոսները թունավորեցեք , որ ինձ հետ մեռնեն ամենքը, ամենքը…
Վեզիրը չլսեց խանի հրամանը,որովհետև մահը բռնել էր նրա լեզուն:

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz