Суббота, 20.04.2024, 12:49
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

«Չգրված» օրենքների սահմանին

Մենք  ապրում  ենք և  ինքներս  մեզ  համար  օրենքներ  ստեղծում: Ինքներս  ենք որոշում, թե  լուսացույցի  որ  գույնի  տակ  կարելի  է  անցնել,  որի  տակ `ոչ: Ինքներս ենք  գծում  հետիոտների  համար  նախատեսված  անցումները  և  փողոցն  անցնում դրանց  վրայով: Ինքներս  ենք  որոշում  բոլոր  «կարելիները»  և  «չի  կարելիները»: Մենք  այնքան  ենք սովորել  քայլել  նախապես  գծված  և  որոշված  ճանապարհով, որ  վախենում  ենք անգամ  մեկ  ավելորդ  քայլ  անել,  երբ  հստակ  որոշված  չէ  մեր  ուղին: Ինքներս  ենք  որոշում, թե  ինչն  է նորաձև, ինչը`ոչ: Մենք  մշտապես  հսկողության  տակ  ենք  պահում  մեր  զգացմունքները  և  զսպում  դրանք: Հեռացող  մարդու  հետևից  չենք  կարողանում  գոռալ  «սպասիր, մի  հեռացիրմնա»:     Մենք  «որոշել  ենք» , որ  չի  կարելի, որ  կողքինը  տեսնի  մեր  թուլությունըամոթ  կլինի, որ  փողոցում  պարենք  ուրախությունից, գոռանք  մեր  երջանկության  մասին, բայց  դաժանությունը  և  սառնությունը    ոչ  մի  դեպքում  թաքցնել  չի  կարելի , պետք  է  ցույց  տալ, որ  դու  ուժեղ  ես… 
Մենք  ամեն  անգամ  վարվում  ենք  այնպես, ինչպես  ընդունված է, այլ  ոչ  թե  այնպես  ինչպես  ուզում  ենք, շատ  դեպքերում  չհասկանալով  էլ, թե  ո՞ւմ  կողմից  է  դա  ընդունվածչի  կարելի  զանգել, չի  կարելի  գրելչի  կարելի հիշել, չի  կարելի  կարոտելչի  կարելիերևի  թե  ընդհանրապես  զգալ  չի  կարելի, փոխարենը  կարելի  է  բոլորին  անխտիր  ժպտալ, լինել  ուժեղ: Պարտադիր  պայման  է  ԲՈԼՈՐԻՑ  տարբերվելու  փորձեր  անելը, իհարկե  հաշվի  չառնելով  այն հանգամանքը, որ  մեկ ամբոխից  դուրս  գալով, մենք  ընկնում  ենք մեկ այլտարբերվել  փորձողների  ավելի  անկայուն  ամբոխի  մեջ….
Պիտի  այսպիտի  այն, կարելի  է, չի  կարելիիսկ  արդյունքում  մենք  ի՞նչ  ունենքունենք  մի  ԱՇԽԱՐՀ, որտեղ  ԻՄԱՆԱԼԸ  շատ ավելի  կարևոր  է, քան   ԶԳԱԼԸ: Ունենք  մի  աշխարհ, որը  դատարկ  էորը  լի  է միայն  սահմաններով  ու    անսահման  վախերով 
Պիտի... այսպես անենք,
Պիտի... այդպես անենք:
Պիտի...այսպես լինի,
Պիտի...այնպես լինի:
Պիտի...պիտի...պիտի...
Ա՜խ այս անվերջ «պիտի» - ն
Վերջ ունենա ՞ պիտի...
Պարույր Սևակ
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz