Կայքի մենյուն
Վիճակագրություն
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
Ծ-ով սկսվող անուններ ԾԱՂԻԿ - Հայ. ծաղիկ բառից, որ իբրև անձնանուն բավական տարածված է ժողովրդի մեջ: Սրանից է ստեղծվել Ծաղիկյան ազգանունը:
ԾԱՌՈՒԿ -
Առաջացել է հայ. ծառ բառից՝ ուկ ածանցով, նշանակում է "սլացիկ հասակ
ունեցող", "դալարիրան": Ստեղծվել է միջին դարերում: Հիմա էլ տարածված անուն
է. սրանից ունենք Ծառուկյան ազգանունը:
ԾԱՏՈՒՐ - Հայկական Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որ տարածված է իբրև ինքնուրույն ազգանուն: Սրանից է Ծատուրյան ազգանունը: ԾԵՐՈՒՆ - Հայկական ծերունի բառից՝ է "երկարակյաց" իմաստով: Այժմ էլ որպես անձնանուն գործածական է. սրանից ունենք Ծերունյան ազգանունը: ԾՈՎԱԿ - Հայկական ծով և ակն "աչք" բառերից է կազմված, նշանակում է "ծովի նման աչքեր ունեցող" կամ "ծովաչյա" (կապուտաչյա): Այժմ էլ գործածական է: ԾՈՎԻՆԱՐ -
Հայ. ծովինար "փայլակ” բառից գուցե ծով և արաբ. nar "հուր” բառերից.
նշանակությունն է "կրակի ծով”: Գործածական է մեզ մոտ XV դարից: Գ.
Ղափանցյանն այս անունը համարում է հին դիցաբանական՝ կապելով սեմական
(բաբելոնական ) naru "գետ” բառի հետ, որից առաջացել է նաև "ջրի ոգի”
աստվածությունը համեմատելով մեր Ոսկինար, Ծովինար, հուն.Nareus, հնդկ.Nara
ջրահարսի մի տեսակ և այլն ): Ըստ գիտնականի այս Nara հավերժահարսի հետ է
կապվում հեթանոսական շրջանից մնացած մեր նարի-ն, որ ժողովրդի մեջ դարձել է
Նուրի՝ "Նուրի Նուրին եկել է” երգում. սա դեռ մեր օրերում էլ երգում են
(երաշտի ժամանակ դուրս են բերում տիկնիկանման մի խրտվիլակ ու այդ երգը
երգում, որպեսզի անձրև գա ) : Ծովինար անունը բավական աշխուժացավ մեր մեջ
հատկապես 1939 թվականից, երբ նշվեց "Սասունցի Դավիթ” էպոսի հազարամյա
հոբելյանը:
|
Որոնում
|