Հետաքրքիր բլոգ - Բ-ով սկսվող անուններ
Понедельник, 05.12.2016, 15:29
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0

Բ-ով սկսվող անուններ

ԲԱԲԳԵՆ (Բաբկեն) - Հյուբշմանի կարծիքով կազմված է Բաբիկ անձնանունից խարս. -en փաղաքշական ածանցով՝ Babik+en>Babken (ինչպես Գուրգեն, Խորեն), սակայն մեծ մասամբ այս անունը հանդիպում է Գ-ով: Հայերի մեջ գործածական է երկրորդ դարից. այժմ էլ կենդանի անուն է:


ԲԱԳՐԱՏ - Պարս. baga "աստված” և data "տուրք”, "պարգև” բառերից. նշանակում է "աստծու պարգևած”: Գործածական է հնագույն ժամանակներից մինչև օրս: Սրանից ունենք Բագրատունի, Բագրատյան ազգանունները:


ԲԱՐՈՒՆԱԿ - Առաջացել է հայ. բարունակ բառից, որ նշանակում է "պտղատու ճյուղ": Գործածական է XV դարից: Սրանից կա Բարունակյան ազգանունը:


ԲԵԼԼԱ - Եվրոպական Իզաբելլա անվան փաղաքշական ձևերից մեկն է, որ մեզ մոտ հանդես է գալիս որպես ինքնուրույն անուն: Այս անվան մի տարատեսակն է վաղուց տարածված Զաբել անունը, որ ստեղծվել է Իզաբել անունից՝ անշեշտ ի ձայնավորի կորստով: Այժմ այս Բելլա անունը տարածվում է ռուսերենի միջոցով:


ԲԵՐԹԱ - Գերմ. անունից, որ նշանակում է "լուսափայլ” ֆր. : Եկել է անտարակույս գեղարվեստական գրականության միջոցով: Գործածական է նաև Բերտա ձևով:


ԲՅՈՒՐԱԿ
- Հայկական բյուր և ակն բառերից է, նշանակում է "բազմաթիվ ակունքներ": Սկզբում եղել է միայն տեղանուն, ապա գործածական է դարձել նաև որպես անձնանուն՝ արական և իգական սեռերի համար:


ԲՅՈՒՐԵՂ - Հայ. բյուրեղ բառից, որ նշանակում է "թափանցիկ”, "ջինջ”, "հստակ”: Բավական տարածված անուն էր անցյալ դարում: Կա նաև սրա փաղաքշական Բյուրեղիկ ձևը, որ հաճախ երևում է որպես ինքնուրույն անուն:


ԲՐԱԲԻՈՆ - Հուն. brabeion, լատ. brabeum, հայ. բրաբիոն բառից, որ ծաղկի անուն է /նարգիսի ընտանիքին պատկանող ծաղիկ/ . նշանակում է "հաղթության պսակ”:  


ԲԵՆԻԱՄԻՆ - Եբր. Binuamin անունից, որ նշանակում է "ամուր”, "երջանիկ”. բառացի՝ "ուժի և երջանկության որդի” կամ "աջի որդի” ( աջ կողմը նստող ): Այս անունը թեև գալիս է Աստվածաշնչից, բայց հնում գործածական չի եղել, երևում է XVIIդարից միայն: Այսօր էլ կենդանի անուն է:


ԲԵՆԻԿ - Բենիամին եբր. Biniyamin անվան կրճատ կամ փաղաքշական ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն: Սրանից ունենք նաև Բենիկյան ազգանունը:


ԲՈՐԻՍ - Նշանակում է "փառքի համար կռվող”: Փաղաքշականն է՝ Բորյա:
 
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz