Հետաքրքիր բլոգ - Աթաբեկ Խնկոյան
Суббота, 10.12.2016, 23:24
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Աթաբեկ Խնկոյան



Աթաբեկ Խնկոյանը (Խնկո- Ապեր) հայ մանկագիր բանաստեղծ է : Ծնվել է 1870 թվականինին Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում:
Աթաբեկ Խնկոյանը գրագիտություն սովորել է իրենց գյուղի տիրացուի մոտ, այնուհետև անցել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), ուր հաջողությամբ լրացնելով ուսման միջին ընթացքը, նվիրվել է ուսուցչության:
Նա մանուկների համար բազմաթիվ ստեղծագործություններ է գրել, մշակել հայկական և այլ ժողովուրդների շատ առակներ։
Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից: Նրա այդ շրջանում գրած ոտանաւորները լույս տեսան 1890 թվականին: Աշխատակցում էր նաև " Աղբյուր մանկական ամսագրին”: Խնկոյանը դարձավ նրա ամենամոտիկ աշխատակիցը:
Ղազարոս Աղայանից և Հովհաննես Թումանյանից հետո, Խնկոյանը հարարւում է մեր մանկական լավագույն գրողներից մեկն է: Նրա մանկական նմանը չունեցող ոտանավորներից են՝ " Գիրք”, "Այգի”, " Լուսին”, "Ծիծեռնակին”, " Գարուն”, "Մեղու”, " Ձմեռ պապի”, և այլն: Չափածո գրվածքներից են՝ "Աղվեսն ու Արջը”, " Ցորնատերն ու Ջաղացպանը”, "Գյուղացին ու Արջը”, և այլն: Իսկ արձակներից՝ " Խուլի այծերը”, " Իմ բալիկը” " Գալոյի Աղվեսը”, և այլն:
Սակայն Խնկոյանը մեր գրականութեան մէջ ավելի հայտնի է որպես տաղանդվոր առակագիր: Բազմաթիվ են նրա մեկը մյուսից ավելի սուր խայթող ու խորիմաստ առակները:
Ինքնույն գրվածքներից բացի ունի և փոխադրություններ՝ մեծ մասամբ ռուս հռչակավոր առակագիր Կռիլովից: Այս շարքին են պատկանում՝ "Կարիճն ու գորտը”, " Ճպուռն ու մրջյունը”, "Մկների ժողովը”, "Վատ ընկեր”, "Կկուն ու աքլորը”, " Գայլն ու գառը”, "Աղվեսն ու խաղողը”, և այլն:
Խնկոյանը մահացել է 1935 թվականին Երևանում:
Նրա անունով է կոչվում Երևանի քաղաքային մանկական գրադարանը:
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz