Հետաքրքիր բլոգ - Առած-Ասացվածքներ
Среда, 27.08.2014, 14:52
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Մինի-չատ
200
Վիճակագրություն

Онлайн всего: 0
Гостей: 0
Пользователей: 0

Առած-Ասացվածքներ

                             
Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա:
Աղքատն ասավ`կատուն ջիգյար կերավ,չհավատացին,
հարուստն ասավ` մուկն երկաթ կերավ հավատացին:
Աշխատանքը փոխ հաց է,ոնց անես ընենցել կուտես:
Ամռանը պառկես հովեր,ձմռանը կսատկեն կովեր:
Աղվեսի դունչը խաղողին չհասավ,ասաց թթու է:
Աղվեսի հնարքը հավի գլխին է:
Ամեն թռչուն իր երամի հետ է թռչում:
Աղվեսն իչքան լինի զգույշ,թակարդ կընկնի նա վաղ, թե ուշ:
Արքը կշտանալ չունի:
Ապաշնորհ մարդու լեզուն երկար կլինի:
Ագռավի ճուտը իր մոր համար քաղցր է:
Ագռավն ասաց իր ճտին`մեռնեմ քո սպիտակ տոտերին:
Ագռավին հարցրին` թռչունների մեջ որն է սիրուն,ասաց`իմ ճուտը:
Անձրևն ինչ անի քարին,խրատն ինչ անի չարին:
Արհեստը կաթ-կաթ աղբյուր է,եթե չվարարի,չի էլ պակասի:
Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված,
չունեցողը` մինչև իրիկուն:
Անուստա արհեստը հարամ է:
Աշխատանքը լեռներ կհավասարեցնի:
Աշխատողը անոթի չի մնա:
Աստված,որ ուզում է մեկի տունը քանդի,առաջ խելքն է առնում:
Աջով տուր,որ ձախով առնես:
Ագռավը ինչքան կռկռա,միևնույն է` սագ չի դառնա:
Աղվեսի վկան իր պոչն է:
Արջն իր ահից կգոռա:
Արջը խաղով ընկավ,տանձը մտքից ելավ:
Ամեն փորձանք մի խրատ է,ոչ փորձանքը կվերջանա,ո`չ խրատը:
Բաց ամանը շունն էլ կլիզի, կատուն էլ:
Բանը` արևի շողով,քունը`աստղերի ցողով:
Բարկությամբ ելնողը վնասով կնստի:
Բանն արա,հետո պարծեցիր:
Գարի ունես`քո ձիերին տուր:
Գոմեշին` խուրձ,եզանը`խորոմ:
Գայլի բնում մանր ոսկոր չի մնա:
Գայլի հետ ընկերացի,դագանակդ ձեռիցդ մի գցիր:
Գայլն ընկավ սուրուի մեջը`վայ մեկի տիրոջը:
Գայլի հետ ախպերություն չի արվի:
Գայլի անունն է դուրս եկել,աղվեսը աշխարհը քանդեց:
գայլը երբեք չի կշտանա:
Գիտուն աղվեսը երկու ոտքով թակարդ կընկնի:
Գիտունի հետ քար քաշի,անգետի հետ փլավ մի կեր:
Գիշերը սուփրեն թափ չեն տա:
Գործ անելիս թողնեմ փախչեմ,հաց ուտելիս` գամ ու նստեմ:
Գործը վաղվան մնաց,իմացիր` կորավ,գնաց:
Դատարկ կուժը եկավ առաջս`գործս ձախ կգնա:
Զուլում անողը զուլումի կգա:
Էշը մնաց` բզե,գնա,ձին մնաց` թող,գնա:
Էշն իր զռոցով է հիանում:
Թրի կտրածը կլավանա,լեզվի կտրածը չի լավանա:
Ժեռ քարը լավ է,քան անգութ սիրտը:
Իշից բռնացրու,որ ձիուն հասնես:
Իշին նստի իշվոտ է,ձիուն նստի` ձիավոր է:
Ինչ որ ցանես,էն կհնձես:
Ինչ քար վերցնես` տակից դուրս կգա:
Ինքը չկա թիզ ու կես,արմունքը գազ ու կես:
Ինչ գա մարդու գլխին`իր խելքից է:
Ինչ որ ուզում արա.Պուղին Պետրոս չի դառնա:
Ինչ,որ անես առաջդ կգա:
Լավ ձին ու լավ զենքը մուրազ են:
Լեզու կա դեղ է,լեզու կա`մկնդեղ:
Լավ կանես`քեզ կանես,վատ կանես`քեզ կանես:
Խոզին ինչքան պատիվ անես,վերջը դանակն է նրա ջանը:
Խոզի գլուխը սեղանին են դրել,գլորվեր աղբն է ընկել:
Խոզն իր խոզություն չի թողնի:
Խողը աղաչանքվ կորկի սրտից դուրս չի գա:
Խոզից ոչ մատաղ կլինի,ոչ էլ մածուն:
Խելքը մեծ ու պստիկ չի հարցնում:
Ծառի տակին պառկելով`,բերանդ տանձ չի ընկնի:
Ծիծեռնակը տանը շինութոյւն է,ծիտը տանը ավերություն է:
Կատու չեղած`մուկ կբռնի:
Կատվին կտրիցն ել գցես,մեջքը գետնին չի առնի:
Կատուն քացախ է խմել:
Կատվի քիթը հոտ է առել:
Կատուն թաթիկներով երեսը լվաց,գիտցիր,որ անձրև պիտի գա:
Կատուն Քրիստոսի աղլուխն է:
Հիմարը տալիս է,խելոքն էլ առնում:
Հարևանիցդ ցանկացիր մի կով,որ աստված քեզ տա երկու կով:
Հարամ ուտողղի մեկը երկուս չի լինի:
Հարամ վաստակը մրրիկը կտանի:
Հասկացողին`մին,չհասկացողին`հազար ու մին:
Ձին դատարկ տոպրակին չի մոտենա:
Ձվի գողը ձիել կգողանա:
Ձիու աքացուն ձին կդիմանա:
Ձիուց ընկնողը չի վնասվի,իշից ընկնողը`կվնասվի:
Ձին նստավ` աստված մոռացավ,ձիուց իջավ`ձին մոռացավ:
Ձեթը`ճրագին,խունկը`կրակին:
Ձախ ձեռով հաց ուտելը ջանին չի կպչի:
Ձեռքդ կեռա,հաջողություն պիտի գա:
Մունջ կատուն շատ մուկ կբռնի,քան խոսողը:
Մարդ կա` հազար արժե,հազա կա մեկ չարժե:
Մարդու քաշածը իր խելքից է:
Մինչև յոթ դուռ չծեծես,մեկը չի բացվի:
Մի ունեցիր հարյուր դահեկան,
այլ ունեցիր հարյուր բարեկամ:
Միսն ու ձուկը մի պղնձում չեն եփի:
Նմանը նմանին կսիրի:
Շանը  շապիկ կհագցնի,կատվին` վարտիք:
Շան պոչը կտրելով` անմեղ գառ չի դառնա:
Շատ համ ուներ,խանձահարման էլ վրան տվեց:
Շատի հետևից ընկոնղը` քիչն էլ կկորցնի:
Շատ պարծեղոցը շուտ ցած կընկնի:
Շան պոչը յոթը տարի կաղապար դրին,էլի են կեռ պոչն է:
Շան բնի կողքին աղվես չի ապրի:
Շան հետ ընկերացիր,փետը ձեռիցտ մի գցիր:
Շունը իր տիրոջ վրա չի հաչի:
Շունը պառկել է սելի հովին,գիտի իր հովն է:
Շատ հաչան շունը ոչխարին գել կբերի:
Շաքարը շան բերանն է:
Շան անունը տուր,փետը վերցրու:
Շանը դարբին արին,առաջ իրենը զոդեց:
Շնից լակոտ վերցրու,ոչխարից` գառ:
Շունը շան միս չի ուտի:
Շունն իրենց դռանը ղոչաղ կլինի:
Շունը շինականի պահապան ընկերն է:
Շունը հավատարիմ է,կատուն` գող:
Շունը կաղալով չի սատկի:
Շունը հաչելով կմեծանա:
Շունը կհաչի,քարավանը կքոչի:
Ոչ մարդանման,ոչ մարդահավան:
Ով ինչ անի` իրեն կանի:
Ոսկոր բերող շունը` ոսկոր էլ կտանի:
Որտեղ երկու շուն լծեն.դու էնտեղ սելվոր կլինես:
Ով ալարի,ոչ դալարի:
Չարությունը չարություն կբերի:
Չար աչքը քարն էլ է ճաքացնում:
Պուճուր մարդիկ մեծ երազ կտեսնեն:
Ջրի բերածը ջուրն էլ կտանի:
Սև շունը չի  սպիտակի:
Սևին  օճառն ինչ անի,խևին խրատն ինչ անի:
Սատանայից յոթ օր շուտ է ծնվել:
Սառած օձը առաջ տաքացնողին կկծի:
Վազող ձիու գլխին չեն զարկի:
Տախտակը կապաս է:
Տանձն ինձ,խնձորն ինձ,սերկևիլն էլ սիրտս կուզի:
Ունքը շինելու տեղ` աչքն էլ հանեց:
Ուրիշին հոր փորողը` ինքը կընկնի մեջը:
Փեշակը որ կա,ոսկե բիլազուկ է:
Փեշակը վարար աղբյուր է:
Փորձված գայլը արջի թակարդը կընկնի:
Քամու բերածը քամին կտանի:
Որոնում

Copyright MyCorp © 2014
Сделать бесплатный сайт с uCoz