Հետաքրքիր բլոգ - Առանձնահատուկ մարդկանց
Вторник, 06.12.2016, 11:08
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Առանձնահատուկ մարդկանց


Երբեմն հանդիպում են մարդիկ, ում մենք կարիք չենք ունենում ճանաչել, որ հասկանանք, թե նրանք ովքեր են: Երբեմն կարելի է սիրահարվել ընդամենը մարդուն մեկ անգամ նայելով: Երբեմն կարելի է հիասթափվել մարդուց ընդամենը մեկ բառ ասելուց հետո: Երբեմն կարելի է հասկանալ մարդուն, անգամ ոչ մի բառ նրա հետ չփոխանակելով: Երբեմն …երբեմն, ոչ հաճախ մեզ հանդիպում են մարդիկ, ովքեր առանձնահատուկ են լինում: Նրանք սովորական չեն լինում: Մենք ստեղծված ենք լինում, որպեսզի օրերից մի օր հանդիպեինք նրանց: Եվ, երբ դա կատարվում է մենք դա հասկանում ենք: Յուրաքանչյուր մարդ, դա տեսնում է յուրովի, սակայն յուրաքանչյուրի մոտ էլ  լինում են այդ Առանձնահատուկ մարդիկ…

Երևի, թե հենց նրանց ենք մենք կարողանում գնահատել մեզանից առավել: Երևի թե հենց նրանց համար իմաստ ունի ապրելը: Միայն , թե ամեն օր առավոտյան արթնանալուց ես հույս ունենամ, որ օրերից մի օր կրկին կհանդիպեն նրան..միայն, թե առավոտյան արթնանալուց ես հույս ունենամ, որ կկարողանամ օրերից մի օր ասել, որ սիրում են նրան ինձանից առավել, կկարողանամ ամուր-ամուր գրկեմ նրան, և ձեռքերս մեջ առնել նրա նուրբ  մազերը, տեսնելով նրա ժպիտի անկեղծ երանգները և զարմանալով, թե որքան կատարյալ կարող է լինել գեղեցկությունը: Երևի, թե հենց այդ հույսն է մեզ ուժ տալիս ապրելու, հասկանալու, որ հնարավոր է օրերից մի օր այդ Առանձնահատուկ մարդկանցից ինչ որ մեկին նաև մենք հանդիպենք:

Մենք բոլորս էլ խաղում ենք…Ոմանք խաղում են ավելի ճկուն, ավելի խորն են կարողանում թաքցնել իրենց իրական դեմքերը: Ոմանք դեռ նոր են սովորում խաղալ, և դեռ նորածիններ են, ովքեր հսկայական ճանապարհ պետք  է անցնեն, մինչև իրական վարպետության հասնելը: Բայց բոլորն էլ , բոլորն էլ դառնում են ոչինչ, բոլորն էլ դառնում են իրական, դառնում են ամբողջական, դառնում են լցված գույներով, երբ հանդիպում են իրենց Առանձնահատուկ մարդուն: Նրանք, երևի , թե անմիջապես նկատում են նրան և ոչինչ չասելով շարունակում են հետևել կյանքին, խաղալով իրենց խաղը, և համոզված լինելով, որ օրերից մի օր նրանք պետք է կրկին հանդիպեն…

Բայց դա տեղի չի ունենում: Նրանք սպասում են, սպասում, իսկ ժամանակը, ցավոք, բայց սպասելու սովորություն չունի: Երբ դուք կանգնած եք լինում, միևնույնն է ձեր շուրջն ամեն ինչ շարժվում է: Միևնույնն է ամեն ինչ փոխվում է, անգամ եթե դա դուք չեք ցանկանում: Եվ միգուցե օրերից մի օր դուք կհասկանաք, որ ամեն ինչ այնպես չեղավ, ինչպես դուք էիք ցանկանում: Միգուցե օրերից մի օր դուք կտեսնեք Ձեր Առանձնահատուկ մարդուկին, ինչ որ մեկ ուրիշի կողքին, ում հետ նա կարծես իրեն այնքան երջանիկ կզգա…

Եվ դուք անգամ երբեք էլ չեք հասկանա, թե արդյոք նա երջանիկ է, թե ոչ: Դուք միայն կիմանաք այն, որ դուք երբեք չեք կարող երջանիկ լինել, երբ նա ձեր կողքին չէ: Եվ ստիպված դուք կհագնեք ձեր հերթական դիմակը և կգնաք խաղալու այն օրենքներով, որոնք դուք չեք հնարել: Դուք կխաղաք երջանիկ մարդու ձեր հորինած կերպարը, և միգուցե տարիներ անց, երբ դուք կրկին կհանդիպեք նրան, երբ ձեր քարացած սրտիկում ինչ որ բան կպայթի, դուք կնայեք նրան, լուռ կժպտաք, տխուր հայացքով կբարևեք և կանցեք առաջ…

Միայն այդ վայրկյանին դուք կհասկանաք, թե որքան հիմար էիք դուք հենց հիմա, քանի որ , որքան էլ դուք շարունակեք սպասել, ժամանակը երբեք սպասելու սովորություն չունի….

Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz