Կայքի մենյուն
Վիճակագրություն
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
Առակ սիրո մասինՄի երիտասարդ շատ անհաջողակ էր Սիրո հարցում: Նրան միշտ պատահում էին աղջիկներ, որոնք այն չէին: Մեկին նա տգեղ էր համարում, մյուսին՝ անմիտ, երրորդին՝ դժկամ: Կատարելության որոնումներից հոգնելով՝ երիտասարդը որոշում է խորհուրդ հարցնել Իմաստունից:Ուշադիր լսելով երիտասարդին՝ ալեհեր ծերունին պատասխանում է. -Հասկանում եմ քեզ. քո դժբախտությունը իսկապես մեծ է: Ասա՛ ինձ, ինչպե՞ս ես դու վերաբերվում քո մայրիկին: Երիտասադը շատ է զարմանում. - Ի՞նչ կապ ունի իմ մայրիկը: Դե չգիտեմ, նա ինձ մոտ շատ հաճախ բարկություն է առաջացնում իր հիմար հարցերով, հոգնեցնող հոգատարությամբ, բողոքներով և խնդրանքներով: Չեմ կարող ասել, թե սիրում եմ նրան: Իմաստունը լռում է, գլուխը կախում, հետո շարունակում զրույցը. -Ինչևէ, ես հիմա կբացահայտեմ քեզ համար Սիրո կարևորագույն գաղտնիքը: Երջանկությունը գոյություն ունի. այն թաքնված է քո թանկագին Սրտում: Սիրո հարցում քո բախտավորության սերմը դրել է մի շատ կարևոր մարդ քո կյանքում` մայրդ: Ինչպես դու վերաբերվում ես նրան, այնպես էլ կվերաբերվես աշխարհի բոլոր կանանց: Քանի որ մայրը քո առաջին սերն է. նա իր հոգատար գիրկն է առել քեզ: Դա կնոջ ամենաառաջին կերպարն է քեզ համար, նախատիպը: Եթե սիրես և հարգես մայրիկիդ, ապա կսովորես սիրել և հարգել բոլոր կանանց: Այդժամ մի օր դու կտեսնես, որ քո հավանած աղջիկը կպատասխանի քեզ քնքուշ հայացքով, մեղմ ժպիտով և բարի խոսքերով: Ծնողների հանդեպ մեր վերաբերմունքը մեր երջանկության գրավականն է: Երիտասարդը հարգալից խոնարհվում է և հեռանում: Սակայն իմաստունը ևս մեկ վերջին խորհուրդ է տալիս նրան: - Փնտրիր այնպիսի՛ աղջկա, որը սիրում և հարգում է իր հայրիկին: |
Որոնում
|