Հետաքրքիր բլոգ - Առաջ իմ ետևից կամ ես առաջնորդ եմ (մաս 2)
Понедельник, 05.12.2016, 15:27
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0

Առաջ իմ ետևից կամ ես առաջնորդ եմ (մաս 2)

Առաջին մասում ես արդեն ներկայացրել էի ձեզ, թե  բնավորության ինչպիսի գծեր են ունենում առաջնորդները:  Գրառման երկրորդ մասում ուզում եմ ավելի ծավալուն խոսել այս թեմայի ՚շուրջ: Ուզում եմ ձեզ ներկայացնել դեպի առաջնորդություն տանող ուղին,քանի որ հավատում եմ,որ,ինչպես ասել էի, բացի առաջնորդ ծնվելուց, կարելի է  առաջնորդ դառնալ: Դրան կարելի է հասնել մեծ աշխատասիրությամբ:Ամեն մեկիս մեջ առաջնորդ է ապրում,պետք է նրան ուղղակի արթնացնել :) Եվ այսպես,սկսենք.
                                                                   

Առաջնորդ դառնալու առաջին քայլերը
Շատերը կարծում են, որ  առաջնորդ դառնալու համար  առաջին պարտադիր  պայմանն է անպայման կառավարել որոշակի խումբ մարդկանց: Իրականում դա սխալ տեսակետ է: Եթե դուք ուզում եք առաջնորդ դառնալ,ապա ձեր առաջին քայլը պետք է լինի հենց ձեզ  ընդունելն ու   ինքներդ ձեզ հավատալը: Կարճ ասած`  առաջնորդությունը սկսվում է էգոիզմից: Մարդկանց մոտ "էգոիզմ" ասվածն ասոցացվում է  ինչ-որ վատ  բանի հետ: Սա նույնպես սխալ տեսակետ է: Ես "էգոիզմ" ասելով ի նկատի ունեմ խելամիտ ու ճիշտ եսասիրությունը, սեփական "ես"-ի հանդեպ հարգանքը: Եթե դուք ինքներդ ձեզ վրա վստահ չլինեք,դիմացինները երբեք ձեզ չեն հավատա: Դուք պետք է վստահ լինեք ձեր ուժերի վրա: Եվ դրա համար առաջնորդ դառնալու ուղին բռնելուց առաջ պետք է`
1. Ընդունեք սեփական վատ կողմերը,թերությունները, թուլությունները
2.փորձեք դրանք ուղղել
3. Աշխատեք ինքներդ ձեզ վրա.  ձեր մասին փորձեք բարձր կարծիք կազմել: Բայց ! Կարծիքը պետք է տեղին լինի: Այնպես արեք,որպեսզի արժանի լինեք սեփական անձի մասին բարձր կարծիք կազմելուն: Կատարելագործվեք,ստիպեք ձեզ դառնալ էլ ավելի լավը:

                                                             Ոչ թե "կարծում եմ" այլ` "համոզված եմ"
Սպանեք ձեր մեջ կասկածն ու վախը: Սովորեք խոսել փաստացի: Ցանկացած որոշում կայացնելուց առաջ անպայման քննարկեք  հնարավոր բոլոր դեպքերը,պատրաստ եղեք գործի ցանկացած փոփոխմանը: Սա է առաջնորդի տարբերությունը մնացածներից: Առաջնորդներն այն մարդիկ չեն,ովքեր  ուղղակի առաջ են տանում իրենց տեսակետն ու կարծիքը: Առաջնորդներն այն մարդիկ են,ովքեր հստակ գիտեն դեպի նպատակ տանող ճանապարհը: Նրանք միշտ գիտեն,թե ինչպես դուրս գալ ցանկացած  իրավիճակից:Իսկ սրան հասնելը դժվար է: Դժվար,բայց ոչ անհնար: Շատերին կվախեցնի այս դժվար ուղին,բայց քանի որ մենք որոշել ենք,որ վախերը դնում ենք մի կողմ ու ստիպում մեզ միշտ առաջ գնալ,ապա մենք էլ ոչնչից չենք վախենում. չէ՞ որ մենք փորձում ենք առաջնորդ լինել ;)
                                                    Ինձ այսքանն էլ բավական է
Երբեք կանգ չառնեք: Ոչինչ էլ բավական չէ: Դուք միշտ պետք է ունենաք ինչ-որ երազանք,նպատակ: Ու,բնականաբար,երբ սկսեք հստակ պատկերացնել ձեր երազանքի ճանապարհը,դուք անպայման նրան կհասնեք: Հասնելուց հետո դուք պետք է ձեզ համար ստեղծեք նոր նպատակներ` էլ ավելի բարդ ու էլ ավելի կարևոր: Անընդհատ  գնացեք առաջ: Սովորեք նորը, մտցրեք ձեր քիթը ցանկացած նոր ու անծանոթ  բնագավառի մեջ: Լավ առաջնորդ լինելու համար պետք է լայն աշխարհահայացք ունենալ: Իսկ դրա համար պետք է անընդհատ սովորել:
                                                    Շփումը մարդկանց հետ
 Հավատացնում եմ,պետք չէ,որ դուք բոլորին ասեք. "գիտեք,ես առաջնորդ եմ,ես ուժեղ մարդ եմ ու կարողանում եմ ճիշտ խորհուրդներ ու ուղղություն տալ մարդկանց": Դա ինքնին կսկսի երևալ: Իսկ լավ առաջնորդը նախ և առաջ պետք է  կարողանա շփվել մարդկանց հետ: Դուք պետք է սովորեք ցանկացած տեսակի մարդու հետ ճիշտ շփմանը:Ցանկացած մարդու հետ էլ կարելի է լեզու գտնել,կարևոր է ճիշտ մոտեցումը: Շատ լավ կլինի,եթե ուսումնասիրեք հոգեբանություն,հավատացեք,դա ձեզ շատ կօգնի:  Սովորեք կառավարել ձեր զգացմունքները: Մի  բղավեք  և մի վիրավորեք մարդկանց: Միշտ ունեցեք հանգիստ, հավասարակշռված  տրամադրություն ու խոսելաձև (գիտեմ,սրան շատ դժվար է հասնել,ես ինքս 4 ամիս քրտնաջան աշխատանքից հետո եմ սովորել  ցանկացած իրավիճակում պահպանել հավասարակշռություն: Էլի բարդ է,սակայն ոչ անիրականանանալի :) )


Իսկ մնացած կետերն արդեն ինքներդ ձեզ համար կբացահայտեք: Կան մարդիկ,ովքեր ունեն հատուկ գրքեր հենց առաջնորդության մասին: Մի զլացեք, ձեռք բերեք դրանք ու կարդացեք: Այդ գրքերը  կբացեն ձեր աչքերը, կօգնեն դառնալ էլ ավելի լավը,ընդլայնել աշխարհայացքը: Դուք կսկսեք կյանքին այլ կերպ վերաբերվել: Միշտ հիշեք,որ դուք ունեք հզոր ուժ,որն օգտագործել է պետք: Այս  կետերի շարքի մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն ես համարում եմ,որ ամեն ինչին պետք է հասնել ինքնակրթությամբ: Ինքնակրթությամբ ձեռք բերված գիտելիքը ամենահիմնավորն է:

Ես ձեզ ներկայացրեցի իմ` առաջնորդության մասին տեսակետի որոշ մասը (բոլոր կետերը գրելն ուղղակի անհնար է,խնդրում եմ ներողամիտ եղեք =) ) : Կուզեի,որ դուք էլ ինձ հետ կիսվեք ձեր սեփական  կարծիքներով ու տեսակետներով, փորձեք իմ նշած կետերին ավելացնել էլի որոշ կետեր: Հավատացեք, այս թեման անվերջ է: Կարելի է խոսե~լ ու խոսել:
Ես այսքանն ասեցի, մնացածն էլ ձեզ եմ թողնում: Լավատես եղեք,(առանց մոռանալու ամեն ինչին ռեալ նայելու մասին) , դարձրեք ձեզ էլ ավելի ուժեղ ու լավը և կտեսնեք,որ ձեզ հետ միասին աշխարհն էլ է փոխվում :)
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz