Среда, 24.04.2024, 17:31
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ապրեք ձեր կյանքով, այլ ոչ թե ուրիշների

Կենտրոնացեք ձեր անելիքների վրա

  Եթե ուշադիր լինեք, ձեր շրջապատում կնկատեք մարդկանց, որոնք անընդհատ խոսում են ուրիշների մասին, քննարկում են ուրիշների հաջողությունները և վերլուծում են ուրիշների արած քայլերը: Օրինակ` «այսինչ նախարարը այսքան փող ունի», «այսինչի աղջիկն ամուսնացել է այսինչի տղայի հետ», «այսինչը նոր բնակարան է գնել», «այսինչի աշխատավարձը 500 000 է: Ի՞նչ է անում որ», «այսինչը նոր բիզնես է սկսել ու գործերն էլ շատ լավ են», «այսինչը հիվանդ է, բայց դեղի փող չունի», «այսինչը ամանորին տանից փախել է, որ սեղան չգցի», «այսինչը թանկանոց մեքենա ունի», «այսինչը ամեն օր նոր շոր է հագնում», «այսինչը հաստատ լիքը փող ունի, բայց ցույց չի տալիս»: Միգուցե՞ դուք նույնպես այդ մարդկանցից մեկն եք, որոնք անընդհատ քննարկում են ուրիշների կյանքը: Եթե դա այդպես է, ապա խորհուրդ եմ տալիս հատկացնել այդ ժամանակը սեփական կյանքը բարելավելու համար:

Մարդու ուղեղը չի կարող միաժամանակ մի քանի բանի մասին մտածել: Եթե դուք անընդհատ մտածում ու խոսում եք այն մասին, թե ինչ են անում ուրիշները, դուք ժամանակ չեք ունենա մտածել այն մասին, թե ինչ կարող եք անել դուք: Պետք չէ ուրիշներին քննարկել, ուրիշներից բամբասել կամ ուրիշներին նախանձել: Դրանով դուք ոչնչի չեք հասնի: Մոռացեք այն մասին, թե ինչ է կատարվում շրջապատում, ով ինչ է անում կամ ով ինչ ունի: Փոխարենը անընդհատ կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ կարող եք անել դուք և ինչի կարող եք հասնել ինքներդ: Դա ընդամենը սովորության հարց է: Սկզբում մի քիչ աշխատեք ձեր վրա, փորձեք ղեկավարել ձեր մտքերը և որոշ ժամանակ անց դա արդեն ձեզանից ոչ մի լրացուցիչ ջանք չի պահանջի և դուք ձեռք կբերեք հաջողակ մարդկանց ամենակարևոր սովորություններից մեկը` ապրել սեփական կյանքով:

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz