Четверг, 25.04.2024, 04:34
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ապերախտություն

Ա. Ապերախտությունը մի այլանդակ գազանություն է, որ ոտնակոխ է անում Աստծու և մարդկանց բարերարությունը, և քանի որ ընդունած խնամքը չի ճանաչում, չի կարող որևէ մեկից խնամք գտնել:
Բ. Եթե մեկը, նեղության վտանգից ազատվելով, իր փրկությունն Աստծու բարերարության արդյունք չճանաչի և երախտագետ մտքով շնորհակալ չլինի նրանից, այլ փրկությունը միայն իր զորությանը վերագրի, անշուշտ կկրի իր ապերախտության պատիժը: Թեպետ Աստված երբեմն այսպիսիներին թույլ է տալիս պատուհասից զերծ մնալ, բայց թող այն չհամարվի նրանց համար բարի բան, որովհետև ավելի ծանր վրեժխնդրություն է պահվում նրանց, որը պիտի ուրիշ անգամ կրեն:
Գ. Որքան առավել մեծ է երախտիքը, այնքան առավել ապաշնորհ է երախտամոռը. որովհետև ըստ երախտիքի չափի է կշռվում ապերախտի հանցավորությունը:
Դ. Ով բարերարին երախտահատույց լինել կարող է, բայց զլանում է, անարժան է գթության. որովհետև ով իր պարտքը չի հատուցում, երբ կարող է, արժանի է պատժի, որն ընդունելիս կկամենա պարտքը հատուցել, բայց չի կարողանա:
Ե. Ով չգիտի, թե բարերարությունն ինչ է, չի կարող երախտահատույց լինել, և ով բարերարությունն իր օգտի համար չի գործածում, բարերարի ձեռքերը կապում է:
Զ. Սրանից ավելի մեծ ի՞նչ ապերախտություն կա, որ մարդ շատ տարիներ մեկից բարի պարգևներ ու իր ցանկությունների կատարումն ընդունի և երբ նա մի դույզն ծառայություն խնդրի, սա տրտնջա և չկամենա դրա կատարումը հոժարությամբ հանձն առնել:
    Այսպիսիք նրանք են, որ իրենց մանկությունից վայելում են Աստծու պարգևները, նրա աննախանձ բարերարությունից ընդունել են իրենց պետք եղածը, միևնույն ժամանակ կյանքի ու հաճույքների համար վայելչություններ, բայց երբ Աստված թույլ է տալիս, որ մի փոքր փորձություն հասնի իրենց, գանգատվում են երկնքից ու տարրերից, իբր անգթությամբ են իրենց հետ վարվել, և չեն կամենում համբերել ու հոժարությամբ տանել. ցանկանում են միշտ վայելել իրենց տիրոջ բազմապատիկ շնորհները և համաձայն չեն գոնե միառժամանակ վշտանալ, երբ Աստված իրենց խրատում է:
    Է. Որքան ավելի բարձր պատվի է մեկը հասնում, այնքան ավելի է պարտավորվում երախտահատույց լինել իր բարերար Աստծուն. որովհետև Աստված ըստ պարգևների չափի տոկոսներ է պահանջում՝ ըստ այսմ. «Ում շատ տրվեց, նրանից շատ կպահանջվի» (Ղուկ. ԺԲ 48):
    Ուստի յուրաքանչյուրը պարտավոր է Աստծուց իր ընդունած պատվի ու հարստության չափի ու աստիճանի համաձայն՝ երախտագետ մտքով բարի գործեր հատուցել Աստծուն կամ այդ պատվից ու հարստությունից հրաժարվել:

    «Հատուցեցին ինձ չար՝ բարու փոխարեն, և իմ սիրո դիմաց՝ ատելություն» (Սաղմ. ՃԸ 5):

    «Ով բարիքի փոխարեն չարիք է հատուցում, չարը չի պակասի նրա տնից» (Առակ. ԺԷ 13):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz