Четверг, 25.04.2024, 07:44
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Անսահման բարություն կամ հիմարություն


Այսօր ես շատ բարկացած եմ ինքս ինձ վրա , որովհետև մի այնպիսի բան եմ արել, որի պատճառով խնդիրներ եմ ունեցել :Ես ոչ մեկի չեմ մեղադրում ու լավ հասկանում եմ , որ մեղավորը ես եմ :Ընդհանրապես ես համարում եմ , որ մարդը ունի այն , ինչին արժանի է ու եթե ինչ-որ բան է կատարվում մարդու կյանքում, նա ինքն է մեղավոր , թեկուզ  դա կատարվել է ուրիշների միջոցով:Ինչևէ աջ ու ձախ չնկնեմ ու միանգամից ասեմ ասելիքս :
Բոլորը  ասում են բարություն արա , մարդկանց օգնիր ու շատ ու շատ այսպիսի բաներ :
Իհարկե ես համաձայն եմ սրա հետ ու կարծում եմ , որ մարդ պետք է շատ բարի գործեր անի ու օգնի մարդկանց  , բայց իհարկե ոչ այն դեպքում , երբ բարությունը հասնում է հիմարության :Իմ կարծիքով , երբ մարդ իրեն վնասելու հաշվին ուրիշներին լավություն է անում , դա արդեն ոչ թե բարություն է , այլ հիմարություն :Ես չեմ հասկանում ինչպես մարդ կարող է համարվել բարի , եթե նա բարություն է գործում  միայն ուրիշներին ու ամենակարևորը. բարի չէ ինքն իր հանդեպ  :Ու ամենացավալին այն է, որ մարդիկ միևնույն է չեն հասկանում , որ դու բարի ես նրանց նկատմամբ , որ դու քեզ վնասելու հաշվին օգնել ես նրանց , ավելին . դեռ մի բան էլ պարզվում է , որ դու ես մեղավոր :Ու ամենավատն այն է , որ սա այսպես էլ , մնալու է ու ոչինչ չի փոխվելու , խնդիրը մեր մեջ է :Եթե մենք չենք կարողանում փոխել աշխարհը , ապա պետք է փոխենք մեզ :Ու հենց այստեղ ' իմ ընթերցողների առաջ, ես ուզում եմ խոստանալ , որ այլևս չեմ լինի չափից շատ բարի ու չեմ վնասի ինքս ինձ : Ես միշտ չեմ սիրել հիմար մարդկանց ու հիմա հասկացա , որ չափից շատ բարի լինելը նույն հիմարությունն է :Այնպես որ սիրելի ընթերցող ես ուզում եմ , որ դուք էլ ինձ հետ խոստանաք , որ չեք լինի չափազանց բարի , ու չեք վնասի ձեզ :Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:Իհարկե ես չեմ ասում , որ պետք է  բարություն չգործել ու չօգնել մարդկանց :Ոչ պետք է անել հնարավորը ու անհնարը մարդկանց օգնելու համար , ուղղակի չպետք է դրանով վնասենք ինքներս մեզ :Ուրիշների հանդեպ բարությունը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ սկսվում է արդարությունը մեր անձի հանդեպ:Այնպես որ մենք պետք է փոխվենք , եթե չենք ուզում մի օր այդ չափազանց բարության պատճառով մեզ այնպիսի անդառնալի վնաս հասցնել , որ այլևս անհնար լինի ամեն ինչ ուղղել :Պետք է ամեն մեկը պատրաստ լինի փոխել ինքն իրեն :Իսկ դու պատրա՞ստ ես փոխել ինքդ քեզ:
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz