Пятница, 19.04.2024, 20:23
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Անկարողություն


Այնքան դժվար է գիտակցել , որ ամեն ինչ այդքան վատ է ու դու անկարող ես ինչ-որ բան փոխել: Որ բոլորին հույս տվողը դու էիր ու հիմա դու ես վատ ու քեզ հույս տվող չկա : Չկա մեկը ,ով  կասի, որ ամեն ինչ լավ է լինելու , որ սա մի պահ է կանցնի ու կգնա:Ու գիտե՞ք ինչու չկա, որովհետև այս անորոշ վիճակը բոլորի մոտ է, ում հարցնում ես , բոլորի կյանքում խառնաշփոթ է, անորոշ վիճակ:Բոլորը սպասում են ժամանակին , իսկ այդ ժամանակը... Ժամանակը վազում է, բայց միևնույն ժամանակ այնքան դանդաղ է ընթանում :Անընդհատ սպասում ենք , որ շուտով նա կգա ու ամեն ինչ իր տեղը կգցի, բայց այդ սպասումը...:Ու այդ սպասումի ընթացքում կյանքն առաջ է գնում , ու դու վազում ես նրա հետևից:Վազում ես, ու նաև սպասում :Բայց չես կարող կանգնել ու սպասել, ժամանակ չկա:
Բոլորը սովոր են քեզ տեսնել միշտ ուրախ, ուժեղ , գործունյա, միշտ բոլորին ուրախացնող, հույս տվող , օգնող , լավատես: Ու ոչ ոք չի պատկերացնում , որ մի օր էլ դու օգնության կարիք ունես , որ դու էլ ես ուզում գոնե մի քանի ժամով ջնջես այդ ժպիտը դեմքիցդ ու ուղակի մտածես:Ամեն ինչ բարդ է, շատ բարդ:Այս անորոշությունը սպանում է բոլորին , այս անկարողությունը ցավ է պատճառում :Ուզում ես գոռալ, բոլորին ասել , որ վատ ես, բայց չես կարող , որովհետև բոլորը քո օգնությոն կարիքը ունեն :Ու ստիպված պետք է լավ լինես, ուրիշ կերպ հնարավոր չէ:Դու չես կարող այսքան մարդու հուսախաբ անել:Դու վատ լինելու իրավունք չունես:Ու նորից կնկարենք մեր դեմքին այն երջանիկ ժպիտը, որը բոլորն են ուզում տեսնել ու կշտապենք օգնության վազել հերթական ընկերոջ, որը չի էլ ուզում հավատալ , որ մի օր դու էլ կարող ես տխուր լինել ու օգնության կարիք ունենալ :

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz